Ջերմագազամատակարարում և օդափոխություն
Նպատակ
Մասնակիցներին տրամադրել արդիական տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ ջերմամատակարարման, գազամատակարարման, օդափոխության, օդի կոնդիցիոնացման և ցրտամատակարարման համակարգերի նախագծման, հաշվարկման, կառուցման և շահագործման ոլորտներում։ Ծրագիրը միտված է զարգացնելու մասնակիցների մասնագիտական կարողությունները՝ ապահովելով ժամանակակից ինժեներական լուծումների, էներգաարդյունավետ տեխնոլոգիաների, վերականգնվող էներգիայի աղբյուրների, հակածխային օդափոխության համակարգերի և շրջակա միջավայրի պահպանության սկզբունքների կիրառումը՝ գործող նորմատիվատեխնիկական պահանջներին և ոլորտի լավագույն փորձին համապատասխան։
Վերջնարդյունքներ
Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան մեկնաբանել ջերմագազամատակարարման, օդափոխության, օդի կոնդիցիոնացման և ցրտամատակարարման համակարգերի նախագծման և շահագործման հիմնական սկզբունքները, կատարել համակարգերի հիդրավլիկական և ինժեներական հաշվարկներ, հիմնավորել նախագծային լուծումները, ընտրել և նախագծել ջեռուցման, օդափոխության, գազամատակարարման և օդի մշակման համակարգերի տեխնիկական լուծումներ, գնահատել և կիրառել էներգաարդյունավետ և վերականգնվող էներգիայի վրա հիմնված տեխնոլոգիաներ, կիրառել հակածխային օդափոխության համակարգերի նախագծման և շահագործման ժամանակակից մոտեցումները, գնահատել համակարգերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, կատարել արտանետումների հաշվարկներ և առաջարկել շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումներ, կազմակերպել և վերահսկել ջերմագազամատակարարման և օդափոխության համակարգերի կառուցման, շահագործման և տեխնիկական սպասարկման աշխատանքները՝ պահպանելով գործող նորմատիվատեխնիկական պահանջները։
Թիրախային լսարան
Արդյունաբերական, քաղաքացիական շինարարություն և կոնստրուկցիաների նախագծում, Շինանյութերի, կառույցների ճարտարագիտություն և տեխնիկական փորձաքննություն, Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծում, կառավարում, շինարարություն, Էլեկտրատեխնիկա, էլեկտրամեխանիկա և էլեկտրատեխնոլոգիաներ մասնագիտություններն ունեցող անձինք:
Վկայական
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետներին կտրամադրվի վերաորակավորման վկայական:
Զեղչային քաղաքականություն
Կրթական ծրագիրը երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են հետ ստանալ մինչև 100 000 դրամ՝ որպես սոցիալական ծախսերի փոխհատուցում:
Նմանատիպ դասընթացներ
Շինանյութերի, կառույցների ճարտարագիտություն և տեխնիկական փորձաքննություն
Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծում, շինարարություն և կառավարում