Անցնել բովանդակությանը

Հիդրոտեխնիկական և հիդրոէներգետիկ կառուցվածքներ

Նպատակ

Մասնակիցներին տրամադրել արդիական տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ հիդրոտեխնիկական և հիդրոէներգետիկ կառուցվածքների նախագծման, հաշվարկման, կառուցման, շահագործման և տեխնիկական գնահատման ոլորտներում։ Ծրագիրը միտված է զարգացնելու մասնակիցների մասնագիտական կարողությունները հիդրավլիկայի, հիդրոլոգիայի, հիդրոմետրիայի, հիդրոտեխնիկական կառուցվածքների, հիդրոէլեկտրակայանների, տուրբինների և պոմպային կայանների նախագծման, ինչպես նաև հիդրոտեխնիկական օբյեկտների կառուցման, մոնտաժման և պատվարների կայունության ժամանակակից հաշվարկային մեթոդների կիրառման ուղղությամբ:

Վերջնարդյունքներ

Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան կիրառել հիդրավլիկայի, հիդրոլոգիայի և հիդրոմետրիայի հիմնարար սկզբունքները հիդրոտեխնիկական նախագծերում, նախագծել և գնահատել հիդրոտեխնիկական և հիդրոէներգետիկ կառուցվածքների հիմնական տարրերը՝ հիմնավորելով նախագծային լուծումները, կազմակերպել և վերահսկել հիդրոտեխնիկական կառուցվածքների շինարարական և մոնտաժային աշխատանքները՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ, գնահատել հիդրոտեխնիկական կառուցվածքների հուսալիությունը, անվտանգությունը և շահագործման արդյունավետությունը, ընդունել հիմնավորված մասնագիտական որոշումներ հիդրոտեխնիկական և հիդրոէներգետիկ օբյեկտների նախագծման, կառուցման և շահագործման գործընթացներում՝ պահպանելով գործող նորմատիվատեխնիկական պահանջները։

Թիրախային լսարան

Արդյունաբերական, քաղաքացիական շինարարություն և կոնստրուկցիաների նախագծում, Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծում, շինարարություն, կառավարում և Ավտոճանապարհներ, կամուրջներ, թունելներ մասնագիտություններն ունեցող անձինք:

Վկայական

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետներին կտրամադրվի վերաորակավորման վկայական:

Զեղչային քաղաքականություն

Կրթական ծրագիրը երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են հետ ստանալ մինչև 100 000 դրամ՝ որպես սոցիալական ծախսերի փոխհատուցում: