Անցնել բովանդակությանը

Հաճախ տրվող հարցեր

Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) ծրագրերը նախատեսված են քաղաքաշինության բնագավառի հավաստագիր ունեցող կամ նման ցանկություն ունեցող մասնագետների մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների շարունակական զարգացման և արդիականացման համար։ Քաղաքաշինության բնագավառում ՇՄԶ միջոցառումների կազմակերպման, իրականացման և մասնակցության պահանջները, ինչպես նաև ՇՄԶ կրեդիտների շնորհման չափորոշիչները սահմանված են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանով՝ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթների հիման վրա։ ՇՄԶ կրեդիտը մասնագետի ուսումնական բեռնվածությունը բնութագրող պայմանական միավոր է (1 կրեդիտը = 1 ժամ), որը կարող է շնորհվել օրենքով սահմանված ձևերով։

Վերապատրաստման դասընթացները կարճաժամկետ կրթական ծրագրեր են, որոնք ուղղված են որոշակի ոլորտում գիտելիքների և գործնական հմտությունների ձեռքբերմանը կամ կատարելագործմանը։ Դրանք կազմակերպվում են մասնագիտական պահանջարկին, նոր տեխնոլոգիաներին, գործիքներին կամ աշխատաշուկայի կարիքներին համապատասխան:

Վերաորակավորման ծրագրերը նախատեսված են համապատասխան բազային բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձանց համար և հնարավորություն են տալիս ձեռք բերել համապատասխան այլ մասնագիտական ուղղությամբ անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ։ Քաղաքաշինության բնագավառում դրանց իրականացման պայմանները սահմանված են ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 4-ի N 478-Ն որոշմամբ։ Կարգը տարածվում է սահմանված բազային բակալավրի կամ մագիստրոսի կրթական ծրագրեր ավարտած անձանց վրա և սահմանում է, թե որ բազային կրթությունից որ վերաորակավորման ծրագիրն է հասանելի։ Վերաորակավորման ծրագիրը հաջողությամբ ավարտած անձին տրվում է բուհի կողմից հաստատված վերաորակավորման վկայական և ներդիր՝ ուսումնառության արդյունքների և ակադեմիական կրեդիտների նշումով։

Կարգավորվող մասնագիտական ծրագրերը այն կրթական ծրագրերն են, որոնց իրականացման, բովանդակության, տևողության, մասնակցության կամ ավարտական պահանջները սահմանվում են տվյալ մասնագիտական ոլորտը կարգավորող իրավական ակտերով։ Հետևաբար յուրաքանչյուր նման ծրագրի դեպքում կիրառվում են հենց տվյալ մասնագիտության կամ գործունեության համար սահմանված իրավական պահանջները։

Դասընթացներն իրականացվում են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։ Լսարանի վերաբերյալ տեղեկատվություն դասընթացի մեկնարկից առաջ տրամադրվում է դասընթացի մասնակիցներին:

Անցկացման ձևաչափը կախված է տվյալ ծրագրից և կարող է լինել առկա, առցանց կամ համակցված։ Յուրաքանչյուր ծրագրի էջում նշվում է համապատասխան ձևաչափը։

Մասնակցության և թույլատրելի բացակայությունների պայմանները սահմանվում են տվյալ ծրագրի համար։ Պահանջների վերաբերյալ մասնակիցները տեղեկացվում են նախապես։

Ծրագրերի յուրաքանչյուր տեսակի համար գործում է կազմակերպման կարգ։ Եթե տվյալ ծրագրով նախատեսված է բաց թողնված դասաժամերի լրացման հնարավորություն, բաժինը մասնակցին կտեղեկացնի համապատասխան տարբերակի մասին։

Վճարումն իրականացվում է պայմանագրի հիման վրա` համալսարանի հաշվեհամարին փոխանցում կատարելու միջոցով: Վճարման կարգը և անհրաժեշտ տվյալները տրամադրվում են տվյալ ծրագրին գրանցված մասնակիցներին:

Այո, համապատասխան ծրագրի պահանջները հաջողությամբ կատարած մասնակիցներին տրամադրվում է տվյալ ծրագրով նախատեսված ավարտական փաստաթուղթ։ Փաստաթղթի տեսակը նշվում է ծրագրի էջում, իսկ տրամադրման պայմանները ներկայացվում են ծրագրի մասնակիցներին:

Նոր և առաջիկա ծրագրերը հրապարակվում են կայքի «Կրթական ծրագրեր» և «Ժամանակացույց» բաժիններում։ Գլխավոր էջում նույնպես ցուցադրվում են ակտիվ և առաջիկա ծրագրերը։

Կարող եք համապատասխան ծրագրի էջում առկա գրանցման հղումով գրանցվել: Այդ դեպքում նոր խմբի ձևավորումից հետո ծրագրի մեկնարկի վերաբերյալ կստանաք համապատասխան տեղեկատվություն։

Այո։ Եթե Ձեր մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ են գիտելիք և կարողություններ, որոնց զարգացմանն ուղղված թեմաներ ներկայում ներառված չեն առաջարկվող ծրագրերում, կարող եք առաջարկը ներկայացնել բաժնին։ Առաջարկները կարող են հաշվի առնվել նոր կրթական ծրագրերի մշակման և պահանջարկի գնահատման ընթացքում։

Այո։ Համալսարանը կարող է համագործակցել կազմակերպությունների հետ՝ մասնագիտական զարգացման և վերապատրաստման ծրագրերի իրականացման նպատակով։ Ծրագրի թեման, ծավալը, ձևաչափը և կազմակերպման պայմանները կարող են քննարկվել Շարունակական և լրացուցիչ կրթության բաժնի հետ։