Շինանյութերի, կառույցների ճարտարագիտություն և տեխնիկական փորձաքննություն
Նպատակ
Մասնակիցներին տրամադրել արդիական տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ շինարարական նյութերի, շենքերի և կառույցների նախագծման, կառուցման, տեխնիկական փորձաքննության և որակի կառավարման ոլորտներում։ Ծրագիրը միտված է զարգացնելու մասնակիցների մասնագիտական կարողությունները՝ շինարարական նյութերի և կոնստրուկցիաների հատկությունների գնահատման, ժամանակակից շինարարական տեխնոլոգիաների կիրառման, տեխնիկական զննման և փորձաքննության, ինչպես նաև շինարարության կազմակերպման, կառավարման և նորմատիվային պահանջներին համապատասխան մասնագիտական որոշումների կայացման ուղղությամբ։
Վերջնարդյունքներ
Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան գնահատել շինարարական նյութերի և կոնստրուկցիաների հիմնական ֆիզիկամեխանիկական և շահագործական հատկությունները, կիրառել բետոնե, երկաթբետոնե և պողպատե կոնստրուկցիաների նախագծման և գնահատման ժամանակակից մոտեցումները, մեկնաբանել երկրատեխնիկական ճարտարագիտության, կիրառական գեոդեզիայի և շինարարական տեխնոլոգիաների հիմնական սկզբունքները, իրականացնել շենքերի, կառույցների և կոնստրուկցիաների տեխնիկական զննում և մասնակցել դրանց տեխնիկական վիճակի գնահատմանը, կիրառել արդիական շինարարական նյութեր, տեխնոլոգիաներ և երկրաշարժադիմացկուն շինարարության սկզբունքներ նախագծային և շինարարական գործընթացներում, կազմակերպել և վերահսկել շինարարական աշխատանքները՝ կիրառելով որակի կառավարման և տեխնիկական հսկողության մեթոդները, գնահատել շինարարական նախագծերի կազմակերպական և տնտեսական արդյունավետությունը և ընդունել հիմնավորված մասնագիտական որոշումներ՝ պահպանելով գործող նորմատիվատեխնիկական պահանջները։
Թիրախային լսարան
Ճարտարապետություն, Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծում, Ավտոճանապարհներ, կամուրջներ, թունելներ, Հիդրոտեխնիկական և հիդրոէներգետիկ կառուցվածքներ, Ջերմագազամատակարարում և օդափոխություն մասնագիտություններն ունեցող անձինք:
Վկայական
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետներին կտրամադրվի վերաորակավորման վկայական:
Զեղչային քաղաքականություն
Կրթական ծրագիրը երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են հետ ստանալ մինչև 100 000 դրամ՝ որպես սոցիալական ծախսերի փոխհատուցում: