Անցնել բովանդակությանը
Նորություններ

Վերաորակավորման ծրագրերի շրջանավարտներին հանձնվել են վկայականներ

2026 թվականի հունվարին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մեկնարկած երեք վերաորակավորման կրթական ծրագրերն ավարտվել են։ Իրականացվել են «Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծում, շինարարություն, կառավարում», «Ջերմագազամատակարարում և օդափոխություն» և «Շինանյութերի, կառույցների ճարտարագիտություն և տեխնիկական փորձաքննություն» ծրագրերը։

Մասնակիցներն անցել են մասնագիտական ուսուցում և հաջողությամբ հանձնել նախատեսված ամփոփիչ ստուգարքները։ Հանդիսավոր միջոցառման ընթացքում համալսարանի 2025–2026 ուսումնական տարվա տարբեր կրթական ծրագրերի շրջանավարտներին հանձնվել են ավարտական փաստաթղթերը:

Շնորհավորում ենք հաջող ավարտի և վերաորակավորման վկայականներ ստանալու կապակցությամբ՝ մաղթելով մասնագիտական նոր ձեռքբերումներ և արդյունավետ գործունեություն։