«ՀՀ շինարարության ոլորտի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները» թեմայով սեմինար
2026 թվականի օգոստոսի 21-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անցկացվել է «ՀՀ շինարարության ոլորտի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները» թեմայով շարունակական մասնագիտական զարգացման սեմինար, որը նախատեսված էր հավաստագրման ենթակա բոլոր մասնագիտությունների մասնագետների համար։
Սեմինարը վարել է ՃՇՀԱՀ Շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի դոցենտ Լուսինե Կարապետյանը։ Անդրադարձ է կատարվել շինարարության ոլորտում արդիական նշանակություն ունեցող մի շարք հիմնախնդիրների։ Մասնավորապես, քննարկվել են երկրաշարժադիմացկունության ապահովման և սեյսմիկ անվտանգության հարցերը, ՀՀ սեյսմիկ ակտիվ գոտիներում շենքերի կրող համակարգերի աշխատանքի առանձնահատկությունները, ինչպես նաև գրունտային պայմանների անտեսման հետ կապված հնարավոր վտանգները և այլ արդի խնդիրներ:
Սեմինարի ավարտին իրականացվող հարցմանը մասնակցած բոլոր մասնակիցները նշել են, որ խորհուրդ կտան իրենց գործընկերներին և ընկերներին մասնակցել նմանատիպ սեմինարների։
Մասնակիցների առաջարկներն ու դիտարկումները ևս կարևոր հիմք են հետագա շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերի ձևավորման համար։
Միջոցառումը հնարավորություն է ընձեռել մասնակիցներին ընդլայնելու մասնագիտական գիտելիքները, քննարկելու շինարարության ոլորտում առկա արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման գործնական մոտեցումները։