Անցնել բովանդակությանը

Որակի տեխնիկական հսկումը շինարարությունում, մաս 1

Նպատակ

Ընդլայնել քաղաքաշինական գործունեություն իրականացնող մասնագետների մասնագիտական գիտելիքներն ու զարգացնել նրանց գործնական հմտությունները։ Մասնակիցները կստանան տեսական և գործնական գիտելիքներ շինարարության որակի տեխնիկական հսկողության ոլորտում՝ ներառյալ շինարարության որակի ապահովմանն ուղղված նորմատիվատեխնիկական փաստաթղթերի և դրանց վարման կարգի ուսումնասիրությունը, ինչպես նաև շինհրապարակում իրականացվող տեխնիկական հսկողության գործընթացի կազմակերպումը և իրականացման մեխանիզմները՝ համաձայն գործող նորմերի և կանոնների։

Վերջնարդյունքներ

Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան հասկանալ շինարարության որակի տեխնիկական հսկողության հիմնական սկզբունքներն ու նպատակները, ճանաչել և կիրառել շինարարական աշխատանքների որակի ապահովմանն առնչվող նորմատիվատեխնիկական փաստաթղթերը, կազմակերպել և իրականացնել տեխնիկական հսկողության գործընթացը շինհրապարակում՝ ըստ սահմանված նորմերի և պահանջների, գնահատել շինարարական աշխատանքների համապատասխանությունը նախագծային և իրավական պահանջներին, ապահովել որակի հսկողության փաստաթղթերի վարման ճշգրտությունն ու ամբողջականությունը։

Դասընթացի թեմատիկ ծրագիրը հասանելի է այստեղ:

Թիրախային լսարան

I, II և III կարգերի մասնագետներ, 05, 06, 13, 14, 17, 18, 21, 22, 25, 26 ծածկագրերով մասնագիտություններ՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանի։

Մասնագիտությունների ամբողջական ցանկը և ծածկագրերը դիտել այստեղ:

Վկայական

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետներին կտրամադրվի ՃՇՀԱՀ ռեկտորի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից ստորագրված վկայական:

Զեղչային քաղաքականություն

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի աշխատակիցները և ուսանողները կարող են դասընթացին մասնակցել վարձավճարի 20% զեղչով։

Դասընթացը երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են հետ ստանալ մինչև 100 000 դրամ՝ որպես սոցիալական ծախսերի փոխհատուցում:

Կարևոր տեղեկատվություն

Եթե շարունական մասնագիտական զարգացման դասընթացին մասնակցում եք քաղաքաշինության բնագավառում մասնագիտական հավաստագիր ստանալու նպատակով, խնդրում ենք մինչև գրանցվելը ուշադրություն դարձնել հետևյալ պահանջներին:

Դասընթացին մասնակցությունը և ՇՄԶ կրեդիտների ստացումն ինքնին չեն երաշխավորում մասնագիտական հավաստագրի տրամադրումը։

Հավաստագիր ստանալու համար մասնագետը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, այդ թվում՝

·         մասնագետի կրթությունը, մասնագիտությունը և մասնագիտացումը պետք է համապատասխանեն հավաստագրման ենթակա մասնագիտությանը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանով սահմանված պահանջներին համապատասխան,

·         մասնագետի մասնագիտական աշխատանքային փորձը պետք է համապատասխանի հավաստագրման ենթակա մասնագիտությանը,

·         դասընթացի համար նախատեսված ՇՄԶ կրեդիտները տրամադրվում են առնվազն 90% մասնակցության և ամփոփիչ գիտելիքի ստուգման գործընթացը հաջողությամբ անցնելու դեպքում։

Դասավանդողներ

  • Աշոտ Գրիգորյան