Կեղտաջրերի մաքրման կայանների հաշվարկման մեթոդներ և բնական մեխանիզմներ
Նպատակ
Մասնակիցներին տրամադրել համապարփակ գիտելիքներ և զարգացնել մասնագիտական կարողությունները կեղտաջրերի մաքրման կայանների նախագծման, կառուցման, շահագործման և վերականգնման գործընթացներում՝ միջազգային լավագույն փորձի՝ մաթեմատիկական ASM մոդելների շարքի հիման վրա։
Վերջնարդյունքներ
Դասընթացի ավարտին մասնակիցները կհասկանան նիտրի-դենիտրիֆիկացիայով աերոտանկերի հաշվարկման պարզեցված կինետիկական մեթոդի էությունը, որը հիմնված է կենսաքիմիական գործընթացների արագությունների կիրառման վրա, կկարողանան գնահատել նիտրի-դենիտրիֆիկացիայով աերոտանկերի հաշվարկման տարբեր մեթոդների կիրառելիությունը և կհասկանան, որ մաքրման կայանների «ձեռքով» հաշվարկման համար առավել կիրառելի է ակտիվ տիղմի տարիքի վրա հիմնված գերմանական ATV-131 մեթոդաբանությունը, կզարգացնեն հմտություններ կեղտաջրերի մաքրման կայանների նախագծման և սպասարկման ուղղությամբ, կկարողանան կիրառել ոլորտի ժամանակակից նորարարական լուծումները և արդյունավետ համագործակցել բազմապրոֆիլ մասնագիտական խմբերի հետ, ինչբես նաև կկիրառեն ձեռք բերված գիտելիքները կեղտաջրերի մաքրման կայանների նախագծման և մոդելավորման գործընթացներում՝ նպաստելով քաղաքաշինական պրակտիկայի որակի բարելավմանը։
Դասընթացի թեմատիկ ծրագիրը հասանելի է այստեղ:
Թիրախային լսարան
I, II և III կարգերի մասնագետներ, 19–22 ծածկագրերով մասնագիտություններ՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանի։
Մասնագիտությունների ամբողջական ցանկը և ծածկագրերը դիտել այստեղ:
Վկայական
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետներին կտրամադրվի ՃՇՀԱՀ ռեկտորի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից ստորագրված վկայական:
Զեղչային քաղաքականություն
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի աշխատակիցները և ուսանողները կարող են դասընթացին մասնակցել վարձավճարի 20% զեղչով։
Դասընթացը երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են հետ ստանալ մինչև 100 000 դրամ՝ որպես սոցիալական ծախսերի փոխհատուցում:
Կարևոր տեղեկատվություն
Եթե շարունական մասնագիտական զարգացման դասընթացին մասնակցում եք քաղաքաշինության բնագավառում մասնագիտական հավաստագիր ստանալու նպատակով, խնդրում ենք մինչև գրանցվելը ուշադրություն դարձնել հետևյալ պահանջներին:
Դասընթացին մասնակցությունը և ՇՄԶ կրեդիտների ստացումն ինքնին չեն երաշխավորում մասնագիտական հավաստագրի տրամադրումը։
Հավաստագիր ստանալու համար մասնագետը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, այդ թվում՝
· մասնագետի կրթությունը, մասնագիտությունը և մասնագիտացումը պետք է համապատասխանեն հավաստագրման ենթակա մասնագիտությանը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանով սահմանված պահանջներին համապատասխան,
· մասնագետի մասնագիտական աշխատանքային փորձը պետք է համապատասխանի հավաստագրման ենթակա մասնագիտությանը,
· դասընթացի համար նախատեսված ՇՄԶ կրեդիտները տրամադրվում են առնվազն 90% մասնակցության և ամփոփիչ գիտելիքի ստուգման գործընթացը հաջողությամբ անցնելու դեպքում։
Դասավանդողներ
- Գեղամ Տեր-Գրիգորյան
Նմանատիպ դասընթացներ
Փոքր բնակավայրերի կենցաղային և մակերևութային կեղտաջրերի մաքրման տեխնոլոգիաներ
ՀՀՇՆ 32-01-2022։ «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերի կիրառումը