Անցնել բովանդակությանը

Superpave տեխնոլոգիայով ավտոմոբիլային ճանապարհների նախագծում և կառուցում

Նպատակ

Դասընթացի նպատակն է ծանոթացնել ճանապարհաշինության ոլորտի մասնագետներին ՀՀՇՆ 32-01-2022 «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերով նախատեսված ժամանակակից ասֆալտբետոնե պատվածքների առանձնահատկություններին, ներկայացնել ճաքերի, դեֆորմացիաների և հոգնածության հետևանքով առաջացող քայքայման նկատմամբ բարձր դիմացկունություն ունեցող ասֆալտբետոնե պատվածքների նախագծման սկզբունքները, ձևավորել մասնակիցների գիտելիքները տվյալ մեթոդի հիմնական առանձնահատկությունների և կիրառման ոլորտների վերաբերյալ, զարգացնել ճանապարհային պատվածքների շահագործման ընթացքում առաջացող վնասվածքների կանխատեսման կարողությունները՝ գնահատելով խոռոչների առաջացումը, հոգնածության և ցածր ջերմաստիճանի հետևանքով առաջացած ճաքերը, նպաստել տարածաշրջանի կլիմայական պայմանների, արտաքին միջավայրի գործոնների (ջերմաստիճան, խոնավություն) և երթևեկության ինտենսիվության ազդեցության հաշվառմամբ հիմնավորված նախագծային լուծումների ընտրությանը։

Վերջնարդյունքներ

Դասընթացի ավարտին մասնակիցները ձեռք կբերեն տեսական և գործնական գիտելիքներ Superpave տեխնոլոգիայով ավտոմոբիլային ճանապարհների նախագծման և ասֆալտբետոնե պատվածքների մշակման վերաբերյալ, կկարողանան ընտրել և հիմնավորել բիտումային կապակցանյութի PG դասը՝ հաշվի առնելով կլիմայական պայմանները և երթևեկության ինտենսիվությունը, կկարողանան նախագծել ասֆալտբետոնե խառնուրդների հատիկաչափական կազմը, կկիրառեն Superpave մեթոդի լաբորատոր և ծրագրային գործիքները, կգնահատեն ճանապարհային պատվածքների շահագործման ցուցանիշները, կկիրառեն ստացված գիտելիքները ճանապարհաշինական նախագծերի նախագծման, փորձաքննության և իրականացման գործընթացներում, կնպաստեն ավելի դիմացկուն, անվտանգ և երկարակյաց ճանապարհային ծածկույթների ստեղծմանը։

Դասընթացի թեմատիկ ծրագիրը հասանելի է այստեղ:

Թիրախային լսարան

I, II և III կարգերի մասնագետներ, 23-26 ծածկագրերով մասնագիտություններ՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանի։

Մասնագիտությունների ամբողջական ցանկը և ծածկագրերը դիտել այստեղ:

Վկայական

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետներին կտրամադրվի ՃՇՀԱՀ ռեկտորի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից ստորագրված վկայական:

Զեղչային քաղաքականություն

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի  աշխատակիցները և ուսանողները կարող են դասընթացին մասնակցել վարձավճարի 20% զեղչով։

Դասընթացը երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են հետ ստանալ մինչև 100 000 դրամ՝ որպես սոցիալական ծախսերի փոխհատուցում:

Կարևոր տեղեկատվություն

Եթե շարունական մասնագիտական զարգացման դասընթացին մասնակցում եք քաղաքաշինության բնագավառում մասնագիտական հավաստագիր ստանալու նպատակով, խնդրում ենք մինչև գրանցվելը ուշադրություն դարձնել հետևյալ պահանջներին:

Դասընթացին մասնակցությունը և ՇՄԶ կրեդիտների ստացումն ինքնին չեն երաշխավորում մասնագիտական հավաստագրի տրամադրումը։

Հավաստագիր ստանալու համար մասնագետը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, այդ թվում՝

·         մասնագետի կրթությունը, մասնագիտությունը և մասնագիտացումը պետք է համապատասխանեն հավաստագրման ենթակա մասնագիտությանը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանով սահմանված պահանջներին համապատասխան,

·         մասնագետի մասնագիտական աշխատանքային փորձը պետք է համապատասխանի հավաստագրման ենթակա մասնագիտությանը,

·         դասընթացի համար նախատեսված ՇՄԶ կրեդիտները տրամադրվում են առնվազն 90% մասնակցության և ամփոփիչ գիտելիքի ստուգման գործընթացը հաջողությամբ անցնելու դեպքում։

Դասավանդողներ

  • Վիգեն Տեր-Սիմոնյան