Անցնել բովանդակությանը

Փոքր բնակավայրերի կենցաղային և մակերևութային կեղտաջրերի մաքրման տեխնոլոգիաներ

Նպատակ

Դասընթացի նպատակը փոքր բնակավայրերի կենցաղային ու մակերևութային կեղտաջրերի մաքրման ժամանակակից տեխնոլոգիաների վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքների փոխանցումն է, ինչպես նաև կեղտաջրերի մաքրման կառուցվածքների նախագծման, հաշվարկման և շահագործման գործընթացներում դրանց կիրառման կարողությունների ձևավորումը՝ հաշվի առնելով բնակլիմայական պայմանները, տեխնոլոգիական արդյունավետությունը և ջրային ռեսուրսների կրկնակի օգտագործման հնարավորությունները։

Վերջնարդյունքներ

Դասընթացի ավարտին մասնակիցները ձեռք կբերեն արդիական գիտելիքներ և գործնական հմտություններ փոքր բնակավայրերի կենցաղային կեղտաջրերի և մակերևութային հոսքաջրերի մաքրման տեխնոլոգիաների, մաքրման կառուցվածքների նախագծման, հաշվարկման և շահագործման ոլորտում, կկարողանան ընտրել և հիմնավորել արդյունավետ տեխնոլոգիական լուծումներ, կմշակեն կեղտաջրերի և մակերևութային հոսքաջրերի մաքրման տեխնոլոգիական սխեմաներ, կգնահատեն մաքրված ջրերի կրկնակի օգտագործման հնարավորությունները, կկիրառեն ստացված գիտելիքները ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծման ու շահագործման գործընթացներում, կնպաստեն ոլորտում ժամանակակից, արդյունավետ և կայուն ինժեներական լուծումների ներդրմանը։

Դասընթացի թեմատիկ ծրագիրը հասանելի է այստեղ:

Թիրախային լսարան

I, II և III կարգերի մասնագետներ, 19-22 ծածկագրերով մասնագիտություններ՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանի։

Մասնագիտությունների ամբողջական ցանկը և ծածկագրերը դիտել այստեղ:

Վկայական

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետներին կտրամադրվի ՃՇՀԱՀ ռեկտորի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից ստորագրված վկայական:

Զեղչային քաղաքականություն

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի  աշխատակիցները և ուսանողները կարող են դասընթացին մասնակցել վարձավճարի 20% զեղչով։

Դասընթացը երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են հետ ստանալ մինչև 100 000 դրամ՝ որպես սոցիալական ծախսերի փոխհատուցում:

Կարևոր տեղեկատվություն

Եթե շարունական մասնագիտական զարգացման դասընթացին մասնակցում եք քաղաքաշինության բնագավառում մասնագիտական հավաստագիր ստանալու նպատակով, խնդրում ենք մինչև գրանցվելը ուշադրություն դարձնել հետևյալ պահանջներին:

Դասընթացին մասնակցությունը և ՇՄԶ կրեդիտների ստացումն ինքնին չեն երաշխավորում մասնագիտական հավաստագրի տրամադրումը։

Հավաստագիր ստանալու համար մասնագետը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, այդ թվում՝

·         մասնագետի կրթությունը, մասնագիտությունը և մասնագիտացումը պետք է համապատասխանեն հավաստագրման ենթակա մասնագիտությանը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանով սահմանված պահանջներին համապատասխան,

·         մասնագետի մասնագիտական աշխատանքային փորձը պետք է համապատասխանի հավաստագրման ենթակա մասնագիտությանը,

·         դասընթացի համար նախատեսված ՇՄԶ կրեդիտները տրամադրվում են առնվազն 90% մասնակցության և ամփոփիչ գիտելիքի ստուգման գործընթացը հաջողությամբ անցնելու դեպքում։

Դասավանդողներ

  • Վարուժան Շամյան