Պատվարների կայունության գնահատումը SLOPE/W ծրագրի կիրառմամբ
Նպատակ
Դասընթացի նպատակն է ներկայացնել պատվարների կայունության տեսական հիմունքներն ու գնահատման ժամանակակից մեթոդները, GeoStudio փաթեթի SLOPE/W ծրագրի կիրառման հնարավորությունները՝ որպես ինժեներաերկրաբանական մոդելավորման և կայունության գնահատման արդյունավետ գործիք, զարգացնել մասնակիցների գիտելիքները կայունության գործակցի հաշվարկի, ինչպես նաև ջրի ճնշման, արտաքին բեռների և գրունտների հատկությունների ազդեցության վերլուծության ոլորտում, ձևավորել գործնական հմտություններ գրունտային պատվարների կայունության վերլուծության և գնահատման ուղղությամբ տարբեր ինժեներական պայմաններում, նպաստել ստացված գիտելիքների և վերլուծության արդյունքների արդյունավետ կիրառմանը հիդրոտեխնիկական, քաղաքաշինական և ենթակառուցվածքային նախագծերում։
Վերջնարդյունքներ
Դասընթացի արդյունքում մասնակիցները կստանան խորացված գիտելիքներ պատվարների կայունության տեսական հիմունքների վերաբերյալ, կտիրապետեն գրունտների հատկությունների մոդելավորման և SLOPE/W ծրագրի կիրառման սկզբունքներին՝ որպես GeoStudio փաթեթի հիմնական գործիքներից մեկի, կհմտանան տարբեր ինժեներաերկրաբանական պայմաններում կայունության գործակցի հաշվարկի մեթոդների կիրառման մեջ, կկարողանան իրականացնել ջրի ճնշման և բեռների ազդեցության վերլուծություն, կզարգացնեն կայունության վրա ազդող գործոնների զգայունության մոդելավորման հմտություններ, կկարողանան արդյունավետորեն վերլուծել և գնահատել գրունտային պատվարների կայունությունը, կընտրեն հաշվարկի համապատասխան մեթոդներ և կինտեգրեն ստացված արդյունքները հիդրոտեխնիկական, քաղաքաշինական և ենթակառուցվածքային նախագծերում։
Դասընթացի թեմատիկ ծրագիրը հասանելի է այստեղ:
Թիրախային լսարան
I, II և III կարգերի մասնագետներ, 15-18 ծածկագրերով մասնագիտություններ՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանի։
Մասնագիտությունների ամբողջական ցանկը և ծածկագրերը դիտել այստեղ:
Վկայական
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետներին կտրամադրվի ՃՇՀԱՀ ռեկտորի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից ստորագրված վկայական:
Զեղչային քաղաքականություն
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի աշխատակիցները և ուսանողները կարող են դասընթացին մասնակցել վարձավճարի 20% զեղչով։
Դասընթացը երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են հետ ստանալ մինչև 100 000 դրամ՝ որպես սոցիալական ծախսերի փոխհատուցում:
Կարևոր տեղեկատվություն
Եթե շարունական մասնագիտական զարգացման դասընթացին մասնակցում եք քաղաքաշինության բնագավառում մասնագիտական հավաստագիր ստանալու նպատակով, խնդրում ենք մինչև գրանցվելը ուշադրություն դարձնել հետևյալ պահանջներին:
Դասընթացին մասնակցությունը և ՇՄԶ կրեդիտների ստացումն ինքնին չեն երաշխավորում մասնագիտական հավաստագրի տրամադրումը։
Հավաստագիր ստանալու համար մասնագետը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, այդ թվում՝
· մասնագետի կրթությունը, մասնագիտությունը և մասնագիտացումը պետք է համապատասխանեն հավաստագրման ենթակա մասնագիտությանը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանով սահմանված պահանջներին համապատասխան,
· մասնագետի մասնագիտական աշխատանքային փորձը պետք է համապատասխանի հավաստագրման ենթակա մասնագիտությանը,
· դասընթացի համար նախատեսված ՇՄԶ կրեդիտները տրամադրվում են առնվազն 90% մասնակցության և ամփոփիչ գիտելիքի ստուգման գործընթացը հաջողությամբ անցնելու դեպքում։
Դասավանդողներ
- Անի Գևորգյան
Նմանատիպ դասընթացներ
Փոքր բնակավայրերի կենցաղային և մակերևութային կեղտաջրերի մաքրման տեխնոլոգիաներ
ՀՀՇՆ 32-01-2022։ «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերի կիրառումը