Անցնել բովանդակությանը

REVIT/BIM հարթակի կիրառումը ինժեներական համակարգերի մոդելավորման, նախագծերի ձևակերպման և կառավարման ոլորտում

Նպատակ

Դասընթացի նպատակն է ձևավորել մասնակիցների մասնագիտական գիտելիքները և գործնական կարողությունները Autodesk Revit / BIM հարթակի կիրառման ուղղությամբ՝ ինժեներական համակարգերի մոդելավորման, նախագծերի ձևակերպման և կառավարման գործընթացներում։ Դասընթացը միտված է մասնագետների կարողությունների ընդլայնմանը՝ ջերմագազամատակարարման, օդափոխության, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծման ոլորտներում, ապահովելով շինարարական տեղեկատվական մոդելավորման (BIM) միջավայրում արդյունավետ աշխատանքի, համակարգերի ինտեգրման, տվյալների վերլուծության և նախագծային լուծումների օպտիմալացման կարողություն։

Վերջնարդյունքներ

Դասընթացի ավարտին մասնագետները կտիրապետեն ջերմագազամատակարարման և օդափոխության (ՋԳՄՕ), ինչպես նաև ջրամատակարարման և ջրահեռացման (ՋՋ) համակարգերի նախագծերում Autodesk Revit-ն արդյունավետ օգտագործելու հմտություններին, ձեռք կբերեն ՋԳՄՕ և ՋՋ համակարգերի նախագծերը վերլուծելու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, կկարողանան մասնագիտական գործունեության ընթացքում արագ կողմնորոշվել և գտնել օպտիմալ նախագծային լուծումներ։

Դասընթացի թեմատիկ ծրագիրը հասանելի է այստեղ:

Թիրախային լսարան

I, II և III կարգերի մասնագետներ, 11, 12, 19, 20 ծածկագրերով մասնագիտություններ՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանի։

Մասնագիտությունների ամբողջական ցանկը և ծածկագրերը դիտել այստեղ:

Վկայական

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետներին կտրամադրվի ՃՇՀԱՀ ռեկտորի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից ստորագրված վկայական:

Զեղչային քաղաքականություն

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի  աշխատակիցները և ուսանողները կարող են դասընթացին մասնակցել վարձավճարի 20% զեղչով։

Դասընթացը երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են հետ ստանալ մինչև 100 000 դրամ՝ որպես սոցիալական ծախսերի փոխհատուցում:

Կարևոր տեղեկատվություն

Եթե շարունական մասնագիտական զարգացման դասընթացին մասնակցում եք քաղաքաշինության բնագավառում մասնագիտական հավաստագիր ստանալու նպատակով, խնդրում ենք մինչև գրանցվելը ուշադրություն դարձնել հետևյալ պահանջներին:

Դասընթացին մասնակցությունը և ՇՄԶ կրեդիտների ստացումն ինքնին չեն երաշխավորում մասնագիտական հավաստագրի տրամադրումը։

Հավաստագիր ստանալու համար մասնագետը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, այդ թվում՝

·         մասնագետի կրթությունը, մասնագիտությունը և մասնագիտացումը պետք է համապատասխանեն հավաստագրման ենթակա մասնագիտությանը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանով սահմանված պահանջներին համապատասխան,

·         մասնագետի մասնագիտական աշխատանքային փորձը պետք է համապատասխանի հավաստագրման ենթակա մասնագիտությանը,

·         դասընթացի համար նախատեսված ՇՄԶ կրեդիտները տրամադրվում են առնվազն 90% մասնակցության և ամփոփիչ գիտելիքի ստուգման գործընթացը հաջողությամբ անցնելու դեպքում։

Դասավանդողներ

  • Վահագն Մադոյան