Անցնել բովանդակությանը

Անվտանգ աշխատանքի կազմակերպում շինարարության ոլորտում

Նպատակ

Զարգացնել քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող մասնագետների մասնագիտական գիտելիքներն ու կարողունակությունները՝ աշխատանքային անվտանգության բարձր մակարդակի ապահովման, արտադրական վնասվածքների ու դժբախտ դեպքերի ռիսկի նվազեցման, ինչպես նաև աշխատավայրերում գործող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան անվտանգ աշխատանքային միջավայրի ստեղծման նպատակով։

Վերջնարդյունքներ

Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան կիրառել շինարարության ոլորտում գործող աշխատանքի անվտանգության նորմատիվ պահանջները, բացահայտել և գնահատել շինհրապարակում առկա ռիսկերը, ապահովել վտանգավոր գոտիների անվտանգ կազմակերպումը, անվտանգ շահագործել շինարարական մեքենաներն ու մեխանիզմները, կիրառել հրդեհային անվտանգության և անհատական պաշտպանության միջոցները, պահպանել աշխատանքի սանիտարահիգիենիկ պահանջները, ճիշտ գործել դժբախտ պատահարների դեպքում՝ ցուցաբերելով առաջին բուժօգնություն, ապահովել դժբախտ պատահարների պատշաճ հաշվառումն ու փաստաթղթավորումը։

Դասընթացի թեմատիկ ծրագիրը հասանելի է այստեղ:

Թիրախային լսարան

I, II և III կարգերի մասնագետներ, 5-7, 9-11, 13-15, 17-19, 21-23, 25, 26 ծածկագրերով մասնագիտություններ՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանի։

Մասնագիտությունների ամբողջական ցանկը և ծածկագրերը դիտել այստեղ:

Վկայական

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետներին կտրամադրվի ՃՇՀԱՀ ռեկտորի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից ստորագրված վկայական:

Զեղչային քաղաքականություն

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի  աշխատակիցները և ուսանողները կարող են դասընթացին մասնակցել վարձավճարի 20% զեղչով։

Դասընթացը երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են հետ ստանալ մինչև 100 000 դրամ՝ որպես սոցիալական ծախսերի փոխհատուցում:

Կարևոր տեղեկատվություն

Եթե շարունական մասնագիտական զարգացման դասընթացին մասնակցում եք քաղաքաշինության բնագավառում մասնագիտական հավաստագիր ստանալու նպատակով, խնդրում ենք մինչև գրանցվելը ուշադրություն դարձնել հետևյալ պահանջներին:

Դասընթացին մասնակցությունը և ՇՄԶ կրեդիտների ստացումն ինքնին չեն երաշխավորում մասնագիտական հավաստագրի տրամադրումը։

Հավաստագիր ստանալու համար մասնագետը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, այդ թվում՝

·         մասնագետի կրթությունը, մասնագիտությունը և մասնագիտացումը պետք է համապատասխանեն հավաստագրման ենթակա մասնագիտությանը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանով սահմանված պահանջներին համապատասխան,

·         մասնագետի մասնագիտական աշխատանքային փորձը պետք է համապատասխանի հավաստագրման ենթակա մասնագիտությանը,

·         դասընթացի համար նախատեսված ՇՄԶ կրեդիտները տրամադրվում են առնվազն 90% մասնակցության և ամփոփիչ գիտելիքի ստուգման գործընթացը հաջողությամբ անցնելու դեպքում։

Դասավանդողներ

  • Աշոտ Պողոսյան
  • Արմինե Ղուլյան