«Քաղաքաշինության բնագավառի օրենսդրություն. շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրման գործընթացի առանձնահատկությունները» տեսական սեմինար
Նպատակ
Ներկայացնել և վերլուծել շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրման գործընթացի իրավական կարգավորումները, դրանց կիրառման առանձնահատկությունները և գործնական նշանակությունը:
Վերջնարդյունքներ
Սեմինարի ավարտին մասնակիցները կկարողանան հասկանալ և վերլուծել քաղաքաշինության բնագավառում շարունակական մասնագիտական զարգացման համակարգի իրավական հիմքերը և հավաստագրման գործընթացի կառուցվածքը, տարբերակել շարունակական մասնագիտական զարգացման գործընթացի կազմակերպման, իրականացման և վկայագրման հիմնական դերակատարներին և վերջիններիս պատասխանատվության շրջանակը, կիրառել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները՝ մասնագիտական որակավորման պահպանման և զարգացման գործընթացներում:
Դասընթացի թեմատիկ ծրագիրը հասանելի է այստեղ:
Թիրախային լսարան
I, II և III կարգերի մասնագետներ,01-34 ծածկագրերով մասնագիտություններ՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանի։
Մասնագիտությունների ամբողջական ցանկը և ծածկագրերը դիտել այստեղ:
Վկայական
Սեմինարի մասնակիցներին կտրամադրվի ՃՇՀԱՀ ռեկտորի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից ստորագրված վկայական:
Կարևոր տեղեկատվություն
Եթե շարունական մասնագիտական զարգացման դասընթացին մասնակցում եք քաղաքաշինության բնագավառում մասնագիտական հավաստագիր ստանալու նպատակով, խնդրում ենք մինչև գրանցվելը ուշադրություն դարձնել հետևյալ պահանջներին:
Դասընթացին մասնակցությունը և ՇՄԶ կրեդիտների ստացումն ինքնին չեն երաշխավորում մասնագիտական հավաստագրի տրամադրումը։
Հավաստագիր ստանալու համար մասնագետը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, այդ թվում՝
· մասնագետի կրթությունը, մասնագիտությունը և մասնագիտացումը պետք է համապատասխանեն հավաստագրման ենթակա մասնագիտությանը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանով սահմանված պահանջներին համապատասխան,
· մասնագետի մասնագիտական աշխատանքային փորձը պետք է համապատասխանի հավաստագրման ենթակա մասնագիտությանը,
· դասընթացի համար նախատեսված ՇՄԶ կրեդիտները տրամադրվում են առնվազն 90% մասնակցության և ամփոփիչ գիտելիքի ստուգման գործընթացը հաջողությամբ անցնելու դեպքում։
Դասավանդողներ
- Լուսինե Հարությունյան
Նմանատիպ դասընթացներ
Փոքր բնակավայրերի կենցաղային և մակերևութային կեղտաջրերի մաքրման տեխնոլոգիաներ
ՀՀՇՆ 32-01-2022։ «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերի կիրառումը