Անցնել բովանդակությանը

ICOLD Bulletin-ների կիրառությունը ջրամբարների և պատվարների նախագծման, կառուցման և շահագործման գործընթացներում

Նպատակ

Տրամադրել համապարփակ գիտելիքներ և զարգացնել մասնագիտական կարողությունները ջրամբարների և պատվարների նախագծման, կառուցման, շահագործման և վերականգնման գործընթացներում՝ միջազգային լավագույն փորձի՝ ICOLD Bulletin-ների հիման վրա։

Վերջնարդյունքներ

Դասընթացի արդյունքում մասնակիցները կհասկանան ICOLD Bulletin-ների կիրառման ոլորտն ու մեթոդաբանությունը, կտիրապետեն սեյսմիկ անվտանգության, բնապահպանական գնահատման և հիմնակառուցվածքների վերլուծության հիմնական սկզբունքներին, կզարգացնեն հմտություններ ջրամբարների և պատվարների նախագծման ուղղությամբ, կզարգացնեն հմտություններ ֆիլտրերի և ջրահեռացման համակարգերի նախագծման ու սպասարկման ոլորտում, կկարողանան կիրառել միջազգային ստանդարտներ՝ ջրային կառույցների անվտանգության բարձր մակարդակ ապահովելու նպատակով, կկարողանան արդյունավետ համագործակցել բազմապրոֆիլ մասնագիտական խմբերի հետ, կկիրառեն ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները՝ նպաստելով քաղաքաշինական պրակտիկայի որակի բարելավմանը և ջրային կառույցների անվտանգ նախագծման ու շահագործման ապահովմանը։

Դասընթացի թեմատիկ ծրագիրը հասանելի է այստեղ:

Թիրախային լսարան

I, II և III կարգերի մասնագետներ, 15-18 ծածկագրերով մասնագիտություններ՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանի։

Մասնագիտությունների ամբողջական ցանկը և ծածկագրերը դիտել այստեղ:

Վկայական

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետներին կտրամադրվի ՃՇՀԱՀ ռեկտորի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից ստորագրված վկայական:

Զեղչային քաղաքականություն

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի  աշխատակիցները և ուսանողները կարող են դասընթացին մասնակցել վարձավճարի 20% զեղչով։

Դասընթացը երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են հետ ստանալ մինչև 100 000 դրամ՝ որպես սոցիալական ծախսերի փոխհատուցում:

Կարևոր տեղեկատվություն

Եթե շարունական մասնագիտական զարգացման դասընթացին մասնակցում եք քաղաքաշինության բնագավառում մասնագիտական հավաստագիր ստանալու նպատակով, խնդրում ենք մինչև գրանցվելը ուշադրություն դարձնել հետևյալ պահանջներին:

Դասընթացին մասնակցությունը և ՇՄԶ կրեդիտների ստացումն ինքնին չեն երաշխավորում մասնագիտական հավաստագրի տրամադրումը։

Հավաստագիր ստանալու համար մասնագետը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, այդ թվում՝

·         մասնագետի կրթությունը, մասնագիտությունը և մասնագիտացումը պետք է համապատասխանեն հավաստագրման ենթակա մասնագիտությանը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանով սահմանված պահանջներին համապատասխան,

·         մասնագետի մասնագիտական աշխատանքային փորձը պետք է համապատասխանի հավաստագրման ենթակա մասնագիտությանը,

·         դասընթացի համար նախատեսված ՇՄԶ կրեդիտները տրամադրվում են առնվազն 90% մասնակցության և ամփոփիչ գիտելիքի ստուգման գործընթացը հաջողությամբ անցնելու դեպքում։

Դասավանդողներ

  • Անի Գևորգյան