ՀՀՇՆ 20.04-2020 «Երկրաշարժադիմացկուն շինարարություն․ Նախագծման նորմեր» շինարարական նորմերի դրույթների մեկնաբանությունները երկաթբետոնե հիմնակմախքով շենքերի համար
Նպատակ
Դասընթացի նպատակն է մասնակիցներին ներկայացնել ՀՀՇՆ 20.04-2020 «Երկրաշարժադիմացկուն շինարարություն․ Նախագծման նորմեր» շինարարական նորմերի դրույթների կիրառման առանձնահատկությունները միաձույլ երկաթբետոնե հիմնակմախքով շենքերի նախագծման և գնահատման գործընթացում։ Դասընթացը նպատակ ունի զարգացնել մասնակիցների գիտելիքներն ու գործնական հմտությունները՝ սեյսմակայուն կրող համակարգերի, հիմքերի, կոշտ սկավառակների, դիաֆրագմաների, սանդղավանդակների, պատլիցքների և այլ կառուցվածքային տարրերի նախագծման նորմատիվ պահանջների ճիշտ կիրառման ուղղությամբ՝ ապահովելով նախագծային լուծումների հուսալիությունը, անվտանգությունն ու ՀՀ գործող շինարարական նորմերին համապատասխանությունը։
Վերջնարդյունքներ
Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան կիրառել ՀՀՇՆ 20.04-2020 «Երկրաշարժադիմացկուն շինարարություն․ Նախագծման նորմեր» շինարարական նորմերի պահանջները միաձույլ երկաթբետոնե հիմնակմախքով շենքերի նախագծման ընթացքում, գնահատել կրող համակարգերի, հիմքերի, կոշտ սկավառակների, դիաֆրագմաների, սանդղավանդակների և այլ կառուցվածքային տարրերի նախագծային լուծումները, ընտրել սեյսմակայուն նախագծման հիմնավորված կոնստրուկտիվ լուծումներ՝ հաշվի առնելով շենքի տարածական աշխատանքը, բացահայտել նախագծային տարածված սխալներն ու ապահովել դրանց համապատասխանեցումը գործող նորմատիվ պահանջներին, կիրառել ստացված գիտելիքները նախագծման, տեխնիկական հսկողության, փորձաքննության և քաղաքաշինական գործունեության այլ ոլորտներում:
Դասընթացի թեմատիկ ծրագիրը հասանելի է այստեղ:
Թիրախային լսարան
I, II և III կարգերի մասնագետներ, 05, 06, 13, 14, 21, 22 ծածկագրերով մասնագիտություններ՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանի։
Մասնագիտությունների ամբողջական ցանկը և ծածկագրերը դիտել այստեղ:
Վկայական
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետներին կտրամադրվի ՃՇՀԱՀ ռեկտորի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից ստորագրված վկայական:
Զեղչային քաղաքականություն
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի աշխատակիցները և ուսանողները կարող են դասընթացին մասնակցել վարձավճարի 20% զեղչով։
Դասընթացը երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են հետ ստանալ մինչև 100 000 դրամ՝ որպես սոցիալական ծախսերի փոխհատուցում:
Կարևոր տեղեկատվություն
Եթե շարունական մասնագիտական զարգացման դասընթացին մասնակցում եք քաղաքաշինության բնագավառում մասնագիտական հավաստագիր ստանալու նպատակով, խնդրում ենք մինչև գրանցվելը ուշադրություն դարձնել հետևյալ պահանջներին:
Դասընթացին մասնակցությունը և ՇՄԶ կրեդիտների ստացումն ինքնին չեն երաշխավորում մասնագիտական հավաստագրի տրամադրումը։
Հավաստագիր ստանալու համար մասնագետը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, այդ թվում՝
· մասնագետի կրթությունը, մասնագիտությունը և մասնագիտացումը պետք է համապատասխանեն հավաստագրման ենթակա մասնագիտությանը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանով սահմանված պահանջներին համապատասխան,
· մասնագետի մասնագիտական աշխատանքային փորձը պետք է համապատասխանի հավաստագրման ենթակա մասնագիտությանը,
· դասընթացի համար նախատեսված ՇՄԶ կրեդիտները տրամադրվում են առնվազն 90% մասնակցության և ամփոփիչ գիտելիքի ստուգման գործընթացը հաջողությամբ անցնելու դեպքում։
Դասավանդողներ
- Տիգրան Դադայան
Նմանատիպ դասընթացներ
Փոքր բնակավայրերի կենցաղային և մակերևութային կեղտաջրերի մաքրման տեխնոլոգիաներ
ՀՀՇՆ 32-01-2022։ «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերի կիրառումը