Երկրատեխնիկական ճարտարագիտություն (գրունտների հատկություններ, կայունություն և շինարարական ռիսկեր)
Նպատակ
Մասնակիցներին տրամադրել արդիական տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ երկրատեխնիկական ճարտարագիտության ոլորտում՝ գրունտների ֆիզիկական, մեխանիկական և հիդրոֆիզիկական հատկությունների, ինժեներաերկրաբանական հետազոտությունների արդյունքների գնահատման, երկրատեխնիկական հաշվարկների, ինչպես նաև շենքերի և ինժեներական կառույցների նախագծման ու շինարարության ընթացքում գրունտային պայմանների ազդեցության վերլուծության վերաբերյալ՝ ՀՀ գործող նորմատիվ պահանջներին համապատասխան:
Վերջնարդյունքներ
Դասընթացի ավարտին մասնակիցները ձեռք կբերեն տեսական և գործնական գիտելիքներ գրունտների հետազոտման, գնահատման և երկրատեխնիկական նախագծման ժամանակակից մոտեցումների վերաբերյալ, կկարողանան գնահատել գրունտների հիմնական հատկությունները և երկրատեխնիկական ռիսկերը, կմեկնաբանեն ինժեներաերկրաբանական հետազոտությունների արդյունքները, կընտրեն հիմնավորված նախագծային լուծումներ, կկիրառեն գործող նորմատիվ պահանջները շենքերի և ինժեներական կառույցների նախագծման, շինարարության և տեխնիկական հսկողության գործընթացներում, կապահովեն կառուցվածքների հուսալիությունն ու անվտանգությունը։
Դասընթացի թեմատիկ ծրագիրը հասանելի է այստեղ:
Թիրախային լսարան
I, II և III կարգերի մասնագետներ, 5-7, 9-11, 13-15, 17-19, 21-23, 25, 26 ծածկագրերով մասնագիտություններ՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանի։
Մասնագիտությունների ամբողջական ցանկը և ծածկագրերը դիտել այստեղ:
Վկայական
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետներին կտրամադրվի ՃՇՀԱՀ ռեկտորի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից ստորագրված վկայական:
Զեղչային քաղաքականություն
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի աշխատակիցները և ուսանողները կարող են դասընթացին մասնակցել վարձավճարի 20% զեղչով։
Դասընթացը երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են հետ ստանալ մինչև 100 000 դրամ՝ որպես սոցիալական ծախսերի փոխհատուցում:
Կարևոր տեղեկատվություն
Եթե շարունական մասնագիտական զարգացման դասընթացին մասնակցում եք քաղաքաշինության բնագավառում մասնագիտական հավաստագիր ստանալու նպատակով, խնդրում ենք մինչև գրանցվելը ուշադրություն դարձնել հետևյալ պահանջներին:
Դասընթացին մասնակցությունը և ՇՄԶ կրեդիտների ստացումն ինքնին չեն երաշխավորում մասնագիտական հավաստագրի տրամադրումը։
Հավաստագիր ստանալու համար մասնագետը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, այդ թվում՝
· մասնագետի կրթությունը, մասնագիտությունը և մասնագիտացումը պետք է համապատասխանեն հավաստագրման ենթակա մասնագիտությանը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանով սահմանված պահանջներին համապատասխան,
· մասնագետի մասնագիտական աշխատանքային փորձը պետք է համապատասխանի հավաստագրման ենթակա մասնագիտությանը,
· դասընթացի համար նախատեսված ՇՄԶ կրեդիտները տրամադրվում են առնվազն 90% մասնակցության և ամփոփիչ գիտելիքի ստուգման գործընթացը հաջողությամբ անցնելու դեպքում։
Դասավանդողներ
- Սարգիս Հայրոյան
Նմանատիպ դասընթացներ
Փոքր բնակավայրերի կենցաղային և մակերևութային կեղտաջրերի մաքրման տեխնոլոգիաներ
ՀՀՇՆ 32-01-2022։ «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերի կիրառումը