Խմելու ջրի վարակազերծման տեխնոլոգիաները. դրանց ընտրությունը, սարքավորումները և շահագործումը
Նպատակ
Մասնակիցներին ներկայացնել խմելու ջրի վարակազերծման տեսական ու գործնական հիմքերը՝ կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաների դասակարգումից ու դրանց հիմնական հատկանիշների ներկայացումից մինչև օպտիմալ և տվյալ համակարգին բնորոշ վարակազերծման սարքավորումների ընտրությունը և տեխնոլոգիական սխեմայի մշակումն ու գործնական իրականացումը։
Վերջնարդյունքներ
Դասընթացի ավարտին մասնակիցները ձեռք կբերեն տեսական և գործնական գիտելիքներ խմելու ջրի վարակազերծման տեխնոլոգիաների, սարքավորումների և կայանների նախագծման, շահագործման ու տեխնիկական հսկողության վերաբերյալ, կկարողանան ընտրել և հիմնավորել խմելու ջրի վարակազերծման օպտիմալ տեխնոլոգիաները, կկատարեն վարակազերծման համակարգերի նախագծման համար անհրաժեշտ հաշվարկներ, կգնահատեն տեխնոլոգիական լուծումների արդյունավետությունն ու անվտանգությունը, կկիրառեն ստացված գիտելիքները ջրամատակարարման համակարգերի նախագծման, շահագործման և տեխնիկական սպասարկման գործընթացներում, կապահովեն խմելու ջրի որակն ու անվտանգությունը՝ գործող նորմատիվատեխնիկական պահանջներին համապատասխան։
Դասընթացի թեմատիկ ծրագիրը հասանելի է այստեղ:
Թիրախային լսարան
I, II և III կարգերի մասնագետներ, 5-7, 9-11, 13-15, 17-19, 21-23, 25, 26 ծածկագրերով մասնագիտություններ՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանի։
Մասնագիտությունների ամբողջական ցանկը և ծածկագրերը դիտել այստեղ:
Վկայական
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետներին կտրամադրվի ՃՇՀԱՀ ռեկտորի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից ստորագրված վկայական:
Զեղչային քաղաքականություն
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի աշխատակիցները և ուսանողները կարող են դասընթացին մասնակցել վարձավճարի 20% զեղչով։
Դասընթացը երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են հետ ստանալ մինչև 100 000 դրամ՝ որպես սոցիալական ծախսերի փոխհատուցում:
Կարևոր տեղեկատվություն
ԵԵթե շարունական մասնագիտական զարգացման դասընթացին մասնակցում եք քաղաքաշինության բնագավառում մասնագիտական հավաստագիր ստանալու նպատակով, խնդրում ենք մինչև գրանցվելը ուշադրություն դարձնել հետևյալ պահանջներին:
Դասընթացին մասնակցությունը և ՇՄԶ կրեդիտների ստացումն ինքնին չեն երաշխավորում մասնագիտական հավաստագրի տրամադրումը։
Հավաստագիր ստանալու համար մասնագետը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, այդ թվում՝
· մասնագետի կրթությունը, մասնագիտությունը և մասնագիտացումը պետք է համապատասխանեն հավաստագրման ենթակա մասնագիտությանը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանով սահմանված պահանջներին համապատասխան,
· մասնագետի մասնագիտական աշխատանքային փորձը պետք է համապատասխանի հավաստագրման ենթակա մասնագիտությանը,
· դասընթացի համար նախատեսված ՇՄԶ կրեդիտները տրամադրվում են առնվազն 90% մասնակցության և ամփոփիչ գիտելիքի ստուգման գործընթացը հաջողությամբ անցնելու դեպքում։
Դասավանդողներ
- Արմեն Սերգոյան
Նմանատիպ դասընթացներ
Փոքր բնակավայրերի կենցաղային և մակերևութային կեղտաջրերի մաքրման տեխնոլոգիաներ
ՀՀՇՆ 32-01-2022։ «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերի կիրառումը