Autodesk Civil 3D ծրագրակազմի կիրառումը ջրային տնտեսությունում
Նպատակ
Ձևավորել ջրային տնտեսության ոլորտում ներգրավված մասնագետների նախագծման հմտություններ Autodesk Civil 3D ծրագրային միջավայրում։ Այն միտված է զարգացնել մասնակիցների կարողությունները՝ տեղագրական տվյալների ճիշտ մշակման, տարածքային մակերևույթների մոդելավորման և ջրային ենթակառուցվածքների ուղղահայաց լուծումների նախագծման ուղղությամբ։
Դասընթացը կնպաստի ժամանակակից թվային գործիքների կիրառմանը ջրային ռեսուրսների կառավարման, նախագծման ճշգրտության բարձրացման և ինժեներական որոշումների հիմնավորման գործընթացում։
Վերջնարդյունքներ
Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան կիրառել Autodesk Civil 3D ծրագիրը ջրային տնտեսության նախագծերում, ներմուծել և արդյունավետ կառավարել տոպոգրաֆիկ տվյալները, ստեղծել և վերլուծել թվային մակերևույթներ՝ ջրային հոսքերի հաշվառմամբ, աշխատել բազային քարտեզների և տարածական տվյալների հետ, նախագծել երկայնական պրոֆիլներ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի համար, գնահատել ուղղահայաց լուծումների ազդեցությունը ջրային հոսքերի և համակարգերի աշխատանքի վրա, պատրաստել նախագծային գրաֆիկական նյութեր՝ կիրառելի ջրային տնտեսության իրական նախագծերում։
Դասընթացի թեմատիկ ծրագիրը հասանելի է այստեղ:
Թիրախային լսարան
I, II և III կարգերի մասնագետներ, 15-22 ծածկագրերով մասնագիտություններ՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանի։
Մասնագիտությունների ամբողջական ցանկը և ծածկագրերը դիտել այստեղ:
Վկայական
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետներին կտրամադրվի ՃՇՀԱՀ ռեկտորի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից ստորագրված վկայական:
Զեղչային քաղաքականություն
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի աշխատակիցները և ուսանողները կարող են դասընթացին մասնակցել վարձավճարի 20% զեղչով։
Դասընթացը երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են հետ ստանալ մինչև 100 000 դրամ՝ որպես սոցիալական ծախսերի փոխհատուցում:
Կարևոր տեղեկատվություն
Եթե շարունական մասնագիտական զարգացման դասընթացին մասնակցում եք քաղաքաշինության բնագավառում մասնագիտական հավաստագիր ստանալու նպատակով, խնդրում ենք մինչև գրանցվելը ուշադրություն դարձնել հետևյալ պահանջներին:
Դասընթացին մասնակցությունը և ՇՄԶ կրեդիտների ստացումն ինքնին չեն երաշխավորում մասնագիտական հավաստագրի տրամադրումը։
Հավաստագիր ստանալու համար մասնագետը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, այդ թվում՝
· մասնագետի կրթությունը, մասնագիտությունը և մասնագիտացումը պետք է համապատասխանեն հավաստագրման ենթակա մասնագիտությանը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի օգոստոսի 23-ի N 06-Ն հրամանով սահմանված պահանջներին համապատասխան,
· մասնագետի մասնագիտական աշխատանքային փորձը պետք է համապատասխանի հավաստագրման ենթակա մասնագիտությանը,
· դասընթացի համար նախատեսված ՇՄԶ կրեդիտները տրամադրվում են առնվազն 90% մասնակցության և ամփոփիչ գիտելիքի ստուգման գործընթացը հաջողությամբ անցնելու դեպքում։
Դասավանդողներ
- Արեն Սողոյան
Նմանատիպ դասընթացներ
Փոքր բնակավայրերի կենցաղային և մակերևութային կեղտաջրերի մաքրման տեխնոլոգիաներ
ՀՀՇՆ 32-01-2022։ «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերի կիրառումը