Անցնել բովանդակությանը

Բազմաբնակարան շենքերի կառավարում

Նպատակ

Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում ներգրավված մասնագետների գիտելիքների և գործնական հմտությունների զարգացումը՝ շենքերի արդյունավետ, անվտանգ և օրենսդրական պահանջներին համապատասխան կառավարում ապահովելու նպատակով՝ ընդգրկելով իրավական կարգավորումները, տեխնիկական շահագործումը, վարչական և ֆինանսական կառավարումը, ինչպես նաև կոնֆլիկտների լուծման, բանակցությունների և դրամաշնորհային ծրագրերի մշակման գործիքները։

Վերջնարդյունքներ

Վերապատրաստման արդյունքում մասնակիցները ունակ կլինեն իրականացնել բազմաբնակարան շենքերի համալիր կառավարում՝ կիրառելով ոլորտը կարգավորող իրավական և տեխնիկական պահանջները, կազմակերպելով շենքերի պատշաճ շահագործումն ու արդիականացումը, իրականացնելով վարչական և ֆինանսական գործընթացներ, կազմելով բյուջեներ և հաշվետվություններ, արդյունավետորեն լուծելով շահագրգիռ կողմերի միջև առաջացող կոնֆլիկտները և մշակելով ֆինանսավորման ներգրավմանն ուղղված դրամաշնորհային հայտեր։

Թիրախային լսարան

Բազմաբնակարան շենքերի կառավարիչներ կամ բազմաբնակարան շենքերի կառավարման գործունեությամբ զբաղվելու նպատակ ունեցող անձինք

Վկայական

Դասընթացն հաջողությամբ ավարտած մասնագետներին կտրամադրվի հավաստագիր:

Զեղչային քաղաքականություն

Դասընթացը երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են հետ ստանալ մինչև 100 000 դրամ՝ որպես սոցիալական ծախսերի փոխհատուցում: